Հայաստանը՝ երևակայվող հանրույթ

Ո՞վ է հայը

 

Նարեկ, 7 տարեկան, Դիլիջան
Հայերը մարդիկ են, որ ապրում են Հայաստանում։ Հայը մեր զինվորն է։
Վահե, 34 տարեկան, Գյումրի
Ես եմ:
Անուշ, 42 տարեկան, Երևան
Աշխարհի հնագույն ազգերից մեկը, որը սնուցվել է պայքարի, կռվի և մաքառման գաղափարներով և մեծ հավատով։
Սոնա, 24 տարեկան, Դիլիջան
Հայն անչափ աշխատասեր է, սակայն միևնույն ժամանակ, կարծես թե իր մեջ կրում է տանջվածի գենը։
Տիկին Էմմա, 79 տարեկան, Երևան
Ազնիվ, ճշտախոս և հայրենիքի համար պայքարող մարդ:

Ո՞վ է երևանցին

 

Գյումրեցին

 

Դիլիջանցին

Արման, 37 տարեկան, Դիլիջան
Երևանցին՝ հարթավայրային բնակատեղից կախված հաշվարկային է և ավելի հայ են:Բայց Երևանից դուրս մարդիկ ավելի անմիջական են:Գյումրեցիներին շատ եմ սիրում, թասիբով են:Գյումրի ասելիս միանգամից հիշում եմ Ֆրունզիկին:Դիլիջանցիները մարդամոտ են, հիմանականում զիջող, համեմատաբար դաստիրարակված:
Մարիամ (10 տարեկան) և Հասմիկ (11 տարեկան), Գյումրի
Երևանցիներն ակուռատնի են խոսում, գրական:Երևանը լավն է, բայց իմ Լեննագանիցս էն կողմ բան չկա մեզի համար:Գյումրեցիները ուժեղ են, հայրենասեր, դժավարության միջով անցած:Դիլիջանցիներին չգիտենք:
Գևորգ, 25 տարեկան, Երևան
Երևանցին անտարբեր է համեմատած մյուս երկուսի հետ:Գյումրեցինեը լավն են, նպատակասլաց, մի քիչ ինքնասիրահարված:Դիլիջանի պրոյեկտներից եմ տեղյակ ու կարծում եմ,որ Դիլիջանցիները հոգատար ու հյուրընկալ են:
Ընկեր Տոնոյան, 35 տարեկան, Գյումրի
Երևանցին գոռոզ է, ինքնահավան:Գյումրեցին հումորասեր է, մշակութային արժեքներ պահպանող, սրամիտ, խելացի:Դիլիջանցին անհավատ է, խորամանկ, բայց անուշ լեզու ունի:
Վարդան պապիկ , 59 տարեկան, Գյումրի
Բոլորն էլ նույն հայն են:

Ո՞րն է Հայաստանի խորհրդանիշը

 

Դավիթ, 8 տարեկան, Երևան
Առյուծն ու արծիվը:
Սոնիկ տատիկ ,66 տարեկան, Դիլիջան
Արարատ լեռն ու մեր եռագույնը:
Սոնա, 24 տարեկան, Դիլիջան
Արարատը:
Տիկին Գոհար, 59 տարեկան,Գյումրի
Մենք ենք:

Ո՞վ է Ձեր հերոսը

 

ընկեր Մուրադյան, 45 , Դիլիջան
Նարինե Աբգարյանը (գրող):
Մանե, 17 տարեկան, Երևան
Սերգեյ Խաչատրյանը (ջութակահար):
Տաթևիկ, 8 տարեկան, Գյումրի
Մայրիկս:
Անուշ, 42 տարեկան, Երևան
Հայ զինվորը:
Վաչագան պապիկ, 68 տարեկան, Դիլիջան
Իմ ազգը շատ հերոսներ ա տվել, իմ համար հերոսներ են Նելսոն Ստեփանյանը, Մարշալ Բաղրամյանը, Մոնթեն ու Նժդեհը։ Պատմությունից՝ Վարդան Մամիկոնյանը, ով միշտ մեր բոլորի համար հերոսի մեծ կերպար ա։
Դավիթ, 8 տարեկան, Երևան
Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը:

Ի՞նչ է հայրենիքը

 

Մարիամ (10 տարեկան) և Հասմիկ (11 տարեկան), Գյումրի
Մեր երկրորդ ընտանիքն է:
Արման, 37 տարեկան, Դիլիջան
Հայրենիքը գիտակից մարդն է, ով մտնում է հայրենիքի գաղափարի մեջ իր հումանիզմով և հավատարմությամբ։ Հայրենիքն այն է, երբ դու քո մեջ տեսնում ես քո ազգին, իսկ ազգիդ մեջ՝ քեզ։
Տիկին Էմմա, 79 տարեկան, Երևան
Կյանք:
Գևորգ, 25 տարեկան, Երևան
Երկրի այն մասը, որտեղ քեզ զգում ես ամենաինքնավստահը:

Ի՞նչ կփոխեիք Ձեր քաղաքում և  երկրում

 

Սոնիկ տատիկ, 66 տարեկան, Դիլիջան
Կզարգացնեի մշակույթը, կբարելավեի տուրիզմը, քանի որ դրա մասին հիմա միայն խոսվում է, աշխատանք չի տարվում:Կստեղծեի կենտրոններ երիտասարդների համար:
Նարեկ, 8 տարեկան, Դիլիջան
Կուզենայի, որ մեր բակում լինի խաղահրապարակ, լիքը խաղալու տեղեր:Կողքն էլ լինի մի մեծ գրադարան:
Տիկին Գոհար, 59 տարեկան, Գյումրի
Ժողովրդին ժպիտ կտայի:
Մանե, 17 տարեկան, Երևան
Հին քաղաքը կպահպանեի, հին փողոցները, շենքերը:
Տաթևիկ, 8 տարեկան, Գյումրի
Նախագահին:

Ի՞նչ դեր ունի մերօրյա եկեղեցին հայկական

 

իրականության մեջ

Գևորգ, 25 տարեկան, Երևան
Հիմնականում դեկորատիվ:
Վարդան պապիկ, 59 տարեկան, Գյումրի
Հսկայական դեր ունի:Երբ մի քանի օր եկեղեցի չեմ գնում, ինձ շատ վատ եմ զգում:Իմ շրջապատում համարյա բոլորը կարևորում են եկեղեցին:
Սոնա, 24 տարեկան, Դիլիջան
Եթե դատեմ սանդղակով, ապա այն կգնահատեմ 20 տոկոս 100ից ։ Իդեալականին ձգտող հասարակության մեջ եկեղեցու դերը շատ այլ է, քան այն՝ ինչ այսօր գործում է մեզ մոտ։ Այն պետք է լինի հոգևոր ուժով հարուստ վայր, որը կգրավի մարդկանց հոգիները և չի մոլերեցնի նրանց։ Նմանը Հայաստանում չկա։ Դիլիջանի եկեղեցին եզակի օրինակներից է, սակայն այն ոչ բոլորի համար է միանշանակ ընդունելի:
Անուշ, 42 տարեկան, Երևան
Հայ եկեղեցին եղել և մնում է հայ ժողովրդի հոգին և միտքը համախմբող ուժ։
Նարեկ, 8 տարեկան, Դիլիջան
Աստված պապիկի տունը:

Վերլուծություն մի քանի հարցի շուրջ

შექმნილია  “ჯამპსტარტ ჯორჯიას” მიერ