#ElectricYerevan-ի հերոսները

2015թ, հունիս,Երևան։ Հազարավոր մարդիկ դուրս եկան Երևանի Բաղրամյան պողոտա հոսանքի թանկացման դեմ ցույցերի: Երկրի ներքին խնդիրներին՝ հիասթափությամբ  ու արտագաղթով  պատասխանող ժողովորդի համար, բողոքի այսօրինակ ալիքը անսպասելի   էր:

 

#ElectricYerevan շարժումը լուսանկարներով

Էլեկտրաէներգիայի  թանկացման դեմ թեժ ցույցերի կազմակերպիչը «Ոչ թալանին»   շարժումն էր։ Շարժումը սկսած երիտասարդներին հաջողվեց համախմբել տարբեր խավերի ու տարիքի մարդկանց։

Ոստիկանների՝ բողոքի ցույցերը ցրելու ջանքերն էլ ավելի մեծացրեցին նրանց համակիրների թիվը: 

Նախաձեռնող խմբի անդամներից Արթուր Քոչարյանի խոսքերով  իրենք  չեն խուսափում քաղաքական բառից  կամ  քաղաքական ուժերի հետ որևէ առնչությունից,  պարզապես  գերադասում են մնալ քաղաքացիական պայքարի հարթակում:


Նոր շարժման դեմքերը
Այն արագ ինքնակազմակերպվում է: Շարժման ակտիվիստների կոչերին սոցիալական ցանցերում միանգամից հազարավոր մարդիկ են արձագանքում
Չունի ակնհայտ առաջնորդներ, յուրաքանչյուրի խոսքը կարևոր է
Երիտասարդական է, ներկայանում է նոր, անծանոթ դեմքերով, ընդ որում՝ այդ երիտասարդներին հաջողվում է արագորեն իրենց կողմը գրավել տարբեր տարիքի ու խմբերի մարդկանց
Կրեատիվ է, աչքի է ընկնում պայքարի անսովոր կարգախոսներով, դրսևորումներով, ուրախությամբ, երգ ու պարով
Կարողանում է հերքել ապատեղեկատվությունըտ եւ իր մասին ճիշտ տեղեկատվություն տարածել
Ցուցարարների պարը Բաղրամյանում

#ElectricYerevan-ը միակ քաղաքացիական շարժումը չէ Հայաստանում: Վերջին տարիներին Հայաստանում մոտ 30 մեծ ու փոքր շարժումներ են ձևավորվել: Հիմնականում երիտասարդները, տարբեր առիթներով փողոց են դուրս եկել: Ի տարբերություն քաղաքականի՝քաղաքացիական շարժումները Հայաստանում որոշ դեպքերում հասել են հաջողության:

 

Բաղրամյան պողոտայում ծավալված բողոքի ցույցերը շփոթության մեջ գցեցին անգամ իշխանություններին: Այս երիտասարդներին հնարավոր չէ կաշառել, վախեցնել: Նրանք չեն ձգտում պաշտոների և հրաժարվում են բանակցել փակ դռների հետևում:

Ովքե՞ր են, ի վերջո, կանգնած «Ոչ թալանին» շարժման հետևում.

Բողոքի ակցիաների հենց առաջին օրերից այս հարցը հանգիստ չի տալիս շատերին: Շրջանառվող միֆերի մեջ նշվում են և՛ ԱՄՆ դեսպանատան, և՛Արևմուտքի, և՛Հայաստանի իշխանությունների, և՛առանձին կուսակցությունների անուններ: Վերլուծաբանները դժվարանում են պատասխանել այս հարցին, բայց պայքարի առանձնահատկությունների մասին խոսելիս՝այն հաճախ համեմատում են ուկրաինական մայդանի հետ:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս տեսնում է նմանություններ. «Պետք չէ վախենալ մայդան բառից։ Մայդան թարգմանաբար նշանակում է հրապարակ. Եվ այո, թե Ուկրաինայում, թե Հայաստանում տեղի ունեցածի միջև կարելի է գտնել ընդհանուր եզրեր։ Իսկ ընդհանրությունը ոչ թե հակառուսական ուղղվածությունն է, ինչպես մեկնաբանում են շատերը, այլ, որ թե՛ուկրաինական եվրամայդանում թե՛հայկական էլեկտրամայդանում պայքարի դուրս եկան երիտասարդները: Երկու դեպքում էլ իշխանությունները պատասխանեցին բռնություններով ու ճնշումներով,և երկու դեպքում էլ այս շարժումները ժողովրդի կողմից մեծ վստահության արժանացան:

Իսկ  ինչով է առանձնահատուկ  «Ոչ թալանին» շարժումը, որ կարողացավ վստահության արժանանալ։  

Այն քաղաքական չէ  և առայժմ կարողանում է զերծ մնալ քաղաքական  կուսակցությունների  վարկաբեկված միջամտություններից: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ  ի տարբերություն մայդանի, հայաստանյան գործընթացը  դեռևս կենտրոնացած է  լոկալ  խնդրի լուծման վրա, որն, իհարկե, ունի  քաղաքական ենթատեքստ: Բայց շարժումը  քաղաքականացված  չէ,  ոչ մի կուսակցություն  դեռ չի   սեփականաշնորհել այն:

Սակայն Բաղրամյան պողոտայի իրադարձությունները բացահայտեցին  ոչ միայն «Ոչ թալանին» շարժման ուժն ու առավելությունները, այլև՝ թերությունները: Որքան երկարեցին բողոքի ցույցերը, այնքան  առավելությունները վերածվեցին թերությունների

1Շարժումը նախաձեռնող երիտասարդները իրենք էլ հասկացան, որ անպատրաստ  են նման զարգացումներին, փորձի, գիտելիքի պակաս ունեն: 

2Չկարողացան պայքարի հետագա  քայլեր առաջարկել, ծրագիր ներկայացնել:

3. Չկարողացան մինչև վերջ տիրապետել իրավիճակին և խուսափեցին պառակտումից:

4. Պատրաստ չէին բանակցությունների:

5. Չեն տիրապետում այն խնդրի մանրամասներին, որին  համար պայքարի են դուրս եկել:

Բաղրամյան պողոտայում կուտակված ոգևորությունն ու եռանդը մեկ  շաբաթ հետո սկսեց աստիճանաբար մարել։  Ցերեկները պողոտան համարյա  դատարկվում էր, երեկոյան՝նորից մի փոքր աշխուժանում,  բայց առաջին օրերի  ոգին ու մթնոլորտն այլևս չկար։  Եվ երբ ոստիկանությունը հայտարարեց ցուցարարներին ցրելու և պողոտան բացելու մտադրության մասին,  նրան հաջոցվեց անել դա առանց ավելորդ ջանքերի, օրը ցերեկով։       

 

 

Բաղրամյանը կրկին երթևեկելի է

Արդյունքում, Բաղրամյան պողոտայում այլևս ցուցարարներ չկան,  այն արդեն բաց է երթևեկության համար։  Չկան նաև  ձերբակալված ցուցարարներ։   Իշխանություններն, ի պատասխան  ցուցարարների պահանջի,  խոստացելէ առայժմ փոխհատուցել բնակչությանը հոսանքի թանկացման գումարը և  աուդիտ անցկացնել Էլեկտրական ցանցերում։

<<Ոչ թալանին>>  շարժման ակտիվիստները  իրենց հետագա քայլերն են որոշում, հայտարարում են, որ շարունակելու են պայքարը նոր ձևերով։ Պայքարի նախորդ փուլից նրանք  դուրս են եկել նոր գլիտելիքով և փորձով;

 

 

Խնդրում ենք պատասխանել մեր հարցմանը

 

შექმნილია  “ჯამპსტარტ ჯორჯიას” მიერ