վերելակները աշխատում են խափանումներով, բնակիչները վախենում են օգտվել վերելակներից
Երևանում վերելակներից օգտվելը դարձել է վտանգավոր: Հին վերելակների շահագործման ժամկետները ավարտվում են, իսկ դրանք նորերով փոփարինելու ժամկետները դեռ ձգձգվում են:
2015 թվ. -ի 6 ամիսների ընթացքում վերելակների անսարքությունը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Մարտի 21-ին վերելակի պոկվելու հետեւանքով մահացել է 35-ամյա Արփի Շահբազյանը ով, հյուր էր եկել Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի առաջին շենք:
Դեպքից հետո 21 օր վերելակ չենք ունեցել, ոտքով ենք վերուվար արել մինչեւ բեռնատար վերելակը կարգի բերեցին, բայց այն եւս խափանումներով է աշխատում:
Մարդասպան վերելակը հիմա չի աշխատում, շենքի բնակիչները առայժմ օգտվում են բեռնատար վերելակից, որը նույնպես տեխնիկական խնդիրներ է ունի: Մեր թղթակից եղել է շենքում և համոզվել դրանում:
Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի առաջին շենքի վերելակներ ապասարկող ընկերության տնօրենը Վարդան Զաքարյանը վստահեցնում է, որ պոկված վերելակը անցել էր փորձաքննություն, թե ինչն եղել դեպքի պատճառը, իրավապահ մարմինները կպարզեն:
Վերելակային տնտեսությունը այսօր Երևանում
Երեւան քաղաքի բնակելի շենքերում գրանցված է 4341 վերելակ: 2015 թվականին հուլիսի մեկի դրությամբ փորձաքննության ենթարկվել են 1456 վերելակները, որոնցից 100-ը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից ստացել են փորձաքննության բացասական եզրակացություն: 500 վերելակի փորձաքննությունը ընթացքի մեջ է:Ստացվում է, որ վերելակներից ավելի քան կեսի վերաբերյալ թե քաղաքի բնակիչները և թե անվտանգության ազգային կենտրոնը որևէ տեղեկություն չունեն: Մինչդեռ տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ վերելակները տարին գոնե մեկ անգամ պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքնություն պետք է անցնեն:
Եթե փորձաքնության արդյունքում տեխնիկական թերություններ են հայտնաբերվում, վերելակի աշխատանքը դադարեցվում է և շահագործող ընկերությանը տրվում է ժամանակ թերությունները վերացնելու համար: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը նշում է, որ քիչ չեն դեպքերը, երբ բացասական եզրակացության դեպքում էլ վերելակները շենքերում շարունակում են աշխատել:
«Համատիրությունները շատ անլուրջ են վերաբերվում այս խնդրին: Եթե վերելակը վերեւ ներքեւ է անում, նրանց թվում է, թե այն աշխատում է: Մինչդեռ եթե մենք տալիս ենք բացասական եզրակացություն, ուրեմն՝ այդ վերելակը չպետք է շահագործվի»:
Քանի մարդկային կյանք արժեն ուշացող ներդրումները
Երեւանում գործող վերելակների սխալ շահագործման հետեւանքով 2006 թվականից առ այսօր 8 մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վերելակների փորձաքննությունն իրականացնող կենտրոնը վերելակների անվտանգ շահագործման ողջ պատասխանատվությունը գցում է համատիրությունների վրա, քանի որ նրանք են բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինները: Վերելակների անվտանգ շահագործումը ապահովելու համար համատիրությունը պարտավոր է պայմանագիր կնքել սպասարկող ընկերության հետ և բնակվարձից գումարներ հատկացնում նրան:
<<Աջափնյակ վերելակ>> ընկերությունը 161 վերելակների սպասարկման աշխատանքների համար ամսական 2 մլն 200հազար դրամ է ստանում, որից աշխատավարձ ու հարկեր է վճարում և տնօրենի Վարդան Զաքարյանի խոսքով՝ նորոգման համար շատ քիչ գումար է մնում: Տնօրենը նշում է, որ քաղաքի վերելակների անվտանգ շահագործումը ապահովելու համար բնակվճարները բավարար չեն, մեծ ներդրումներ են հարկավոր.
Քաղաքապետարանի բյուջեից ամեն տարի շուրջ 100մլն. դրամ է հատկացվում վերելակների վերանորգման աշխատանքների համար, որպես <բարի կամքի դրսևորում>: Վերելակների անսարքության հետևանքով դժբախտ դեպքերի համար քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում.
Քաղաքում չկան իմ ու քո խնդիրը: Եթե կան խնդիրներ, ուրեմն դրանք պետք է լուծվի:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ անցած ամիս քննարկվել են վերելարկների նորոգման հարցերը և ստեղծել է աշխատանքային խումբ, որը գույքագրման աշխատանքներ է կատարում բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև ստուգումներ անցկացում, թե համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարներն ինչպիսի արդյունավետությամբ են տնօրինվում:
70-ական թթ. շահագործած վերելակներ, այսօր իսկ ունեն 40 տարվա կյանք ունեն, իսկ վերելակի շահագործման պիտանելիության ժամկետը 25 տարի է: Մեկ վերելակ փոխելու համար մոտ 25-30 հազար դոլար է անհրաժեշտ; Քաղաքապետարանի ամեն տարի տրամադրած շուրջ 100 միլիոն դրամով հնարավոր է միայն 10-12 վերելակ փոխել, դեռ քանի տարի է պետք որ փոխվեն մնացած այն վերելակները, որոնք վտանգավոր են բնակիչների համար: Քանի դեռ պարզ չէ խնդրի ֆինանսական լուծումը չի գտնվում, վերելակները Երևանում շարունակելու են ընկնել: